Երեխայի իրավունքների կոնվենցիա

Երեխայի իրավունքների կոնվենցիան ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում։ Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները, բացի ԱՄՆ-ն, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև վերջինս այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։

Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջին քայլերից մեկը 1946 թվականին ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծումն էր։ Երկու տարի անց՝ 1948 թվականին, Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդու իրավունքներին վերաբերող այս հռչակագրի և 1966 թվականի Միջազգային պակտերի դրույթներում խոսվում է այն մասին, որ երեխաները հատուկ պաշտպանության օբյեկտներ են։

Երեխաների իրավունքներին վերաբերող ՄԱԿ առաջին ակտը դարձավ 1959 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Երեխայի իրավունքների հռչակագիրը», որտեղ ձևակերպված էին այն տասը սկզբունքները, որոնք սահմանում էին բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրականացնում են երեխաների իրավունքների ամբողջական պաշտպանությունը, և որը նպատակ ուներ ապահովել նրանց «երջանիկ մանկությունը»: Հռչակագիրը հռչակում էր, որ «մարդկությունը պարտավոր է երեխային տալ իր ունեցած լավագույնը», երաշխավորել երեխաների՝ բոլոր իրավունքներից և ազատություններից օգտվելը՝ հօգուտ նրանց և հասարակության:

Հայաստանում հիմնականում գործում են կոնվենցիայի հոդվածները: Իմ կարծիքով հաճախ խախտվում էր սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու մասին հոդվածը, սակայն հիմա իրավիճակը գնում է դեպի լավը:

Հասարակական-քաղաքական հոսանքները

Պահպանողականների կարծիքով՝ հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է: Ուստնի նրանք օսմանյան և ռուսական տիրապետություններին ենթակա հայության համար կենսական խնդր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, գրաբարի անաղարտության պահպանումը:

Ազատականները հանդես էին գալիս հայության հասարակական ու մշակույթային կյանքը եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու, գաղափարներով: Ազատամիտ գործիչների անխնա քննադառության հիմնական թիրախը հայ իրականության նահապետական բարքերի ու բարոյականության կրող հաստատությունն էր՝ եկեղեցին:

Բեռլինի վեհաժողովից հետո

Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հասկաան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի ազատագրական պայքարը:

Հայկական հարցը ո միջազգային ասպարեզ էր իջել, ուներ նաև ներքին բովանդակություն: Հայ ժողովուրդը դրանով առաջին հերթին հասկանում էր արևմտահայության ազատագրության հարը, որին նա նվիրվեց ողջ XIX դ. վերջին և XX դ. սկբին:

Մեծ տերությունները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումներն իրականացնլու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավաությունն օտար երկրների մշտական միջամտություններից ազատվելու համար նախընտեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերի զանգվածային կոտորածները

Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրեր

Բուխարեստի պայմանագիրը ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր է։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։
Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները անցնում էր Ռուսական կայսրությանը: Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։
Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։
Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝
Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային:
Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։
Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից, Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրեր

Գյուլիստանի պայմանագիրը ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր է՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 24–ին:
Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը:
Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։
Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան:Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:
Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ: 1828–29 թթ-ին Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից 8 հզ. հայ ընտանիք՝ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են պետական հարկերից ու տուրքերից: Ներգաղթի կազմակերպմանը մեծապես նպաստել է Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին:
Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը Արևելյան Հայաստանում: Հայ ժողովուրդն ազատվել է ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:

Հայոց լեզվի առաջադրանքներ

Ես սիրում էի նրան՝ այդ ավազակապետի աղջկան։
Նա՝ այդ մուրացկանը, իմ հետևից երկար ժամանակ դեռ նայում էր։
Համաձայն Սուրբ Գրքի՝ սպանությունն արգելված է։
Ես սիրում եմ անձրևը՝ մեկամաղձոտ ու տխուր։
Հյուրերը Աշտարակից եկած, շտապում էին։
Գիրքը՝ դասախոսական սեղանին դրված, փոքր-ինչ մաշված էր:
Այսպես երգելով՛ Արամն առաջ էր գնում:
Գեղեցիկ է այգին, ային անձրևոտ աշնան ու վառ գարնան:

Գրաբար

Առավոտյան աղոթք
Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
Խնդրանք իմաստության
Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս։
Աղոթք ճաշից առաջ
Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

Առավոտյան աղոթք
ընտրելեմ այս աղոտքը որովհետև կարևոր եմ համարում որ արդնանում եմ ամեն օր
գնահատում եմ տեր Աստված որ արդնացրեցիր ինձ իմ հանգիստ քնից քո ողորմությամբ